Արցախ

Արցախում խաղողի բերքն աննախադեպ է. մթերման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Արցախում խաղողի բերքն աննախադեպ է. մթերման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում հոկտեմբերի 31-ի դրությամբ խաղողի համախառն բերքը կազմել է ավելի քան 7000 տոննա՝ նախորդ տարվա 3000 տ-ի փոխարեն: ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը նաև նշել է, որ խաղողի միջին բերքատվությունը 1 հեկտարից այս տարի կազմել է 60 ցենտներ:

Վիլեն Ավետիսյանի խոսքով՝Արցախում խաղողի բերքը, նախորդ տարվա համեմատ, աննախադեպ է եղել, բայց պետք է նշել, որ 2016թ.-ը խաղողի բերքի համար օբյեկտիվ առումով շատ անբարենպաստ էր: Այս տարի ևս, ըստ նախարարության պաշտոնյայի, կարկտահարության հետևանքով խաղողի բերքատվությունը տուժել է, բայց, ընդհանուր առմամբ, արդյունքը կարելի է «բավարար» գնահատել:

«Մթերման հետ կապված խնդիրներ չունենք: Բերքը հիմնականում իրացվում է տեղի գինեգործարաններում: Այս տարի խնդողնի խաղողի տեսակի համար մթերող ընկերությունները 1կգ-ի դիմաց վճարել են մինչև 200 դրամ, իսկ ռքածիթելի տեսակի համար՝ 120 դրամ»,- ասել է Վիլեն Ավետիսյանը և հավելել, որ մթերման հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում