Տնտեսություն

ՊԵԿ նախագահը չի բացառում 2018թ. նախատեսվածից շատ հարկային եկամուտների ապահովումը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը չի բացառում 2018թ. նախատեսվածից շատ հարկային եկամուտների ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի բացառում, որ 2018թ. հարկային եկամուտներն ավելի շատ լինեն, քան նախատեսված է ապահովել պետական բյուջեի ծրագրով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ դա կարող է լինել ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում:

«Դուք գիտեք, որ մենք այս տարի հարկային եկամուտների զգալի աճ ենք արձանագրել: Առանց ստվերի դեմ արդյունավետ պայքարի, այդ արդյունքները մենք չէինք ունենա: Եվ, միգուցե, մենք ստվերի դեմ ակտիվ պայքարը շարունակելու արդյունքում 2018թ. ևս կարողանանք ավելի շատ հարկային եկամուտներ ապահովել, քան նախատեսված է բյուջեի ծրագրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց ՊԵԿ նախագահը:

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է, որ ակտիվ պայքար է մղելու ստվերի դեմ՝ ընդգծելով, որ իր խոստացածն այս ընթացքում կատարել է: «Այն, ինչ ես ձեզ խոստացել եմ մեկ տարի առաջ, կատարել եմ ու շարունակելու եմ կատարել»,- վստահեցրեց Վարդան Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում