Life

Նյու Յորքի կենդանաբանական այգում ցուցադրել են ձնահովազի ձագին

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքի կենդանաբանական այգում ցուցադրել են ձնահովազի ձագին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի կենդանաբանական այգում ցուցադրել են ձնահովազի ձագին: Տեսանյութում երեւում Է, թե ինչպիսին Է փոքրիկ գիշատիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փոքրիկ հովազի հոր՝ Նալթարի ցեղատեսակը սկիզբ Է առնում Պակիստանի հյուսիսի լեռներում բնակվող իր նախնիներից:

Ձնահովազի բնակության բնական միջավայրը Միջին Ասիայի լեռնային տեղանքն Է: Այս գիշատիչները հանդիպում են նաեւ Չինաստանի հյուսիսում, ինչպես նաեւ Մոնղոլիայում, Ռուսաստանում եւ Հնդկաստանում: Բայց այսօր ձնահովազները պատկանում են կենդանիների անհետացող տեսակներին, բնության մեջ նրանք չափազանց քիչ են մնացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում