Բնակչությունն ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունի. Վարդան Արամյանը ՀՀ-ում մասնավոր սպառման աճ է նկատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ. աճելու է, ինչը նշանակում է, որ բնակչության ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի առումով բարձրանալու է: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝ «Հայաստանի բնակչությունը 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում կյանքի որակի բարելավում զգալո՞ւ է, թե՞ ոչ» հարցին: «2016 թ. մեզ մոտ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դոլարային առումով կազմում էր 3532.9 դոլար, 2017 թ.՝ 3698 դոլար, իսկ 2018 թ. կկազմի 3984 դոլար: Դա նշանակում է, որ մեր բնակչության համախառն ընդհանուր կենսամակարդակը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մասով բարձրանում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ բնակչության կյանքի որակի մասին պատկերացում կազմելու լավագույն ձևերից մեկը սպառման ցուցանիշներին հետևելն է: «Սովորաբար, երբ սպառումն ընկնում է, երկու պատճառ կա՝ կամ միանգամից եկամուտներն են նվազել, կամ քաղաքացիները վատատեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ: Այսինքն՝ այսօր խնայողություններ են անում, քիչ են սպառում, որպեսզի վաղը վատ օրերին կարողանան դիմակայել: 2015-2016 թթ. բացասական շոկի առումով սպառումը գնացել էր հարաբերական նվազման: 2017 թ. մասնավոր սպառումն աճում է, աճում են սպառողական վարկերը: Սա խոսում է մի բանի մասին. թեկուզ մենք ազգաբնակչության եկամուտների մասով համեստ աճ ունենք, բայց մարդիկ իրենց ապագայի նկատմամբ դրական սպասումներ ունեն»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

Հայերեն

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր