ՀՀ 2018թ. բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճը, անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումն են. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն են թողել արտաքին աշխարհից գրանցվող տնտեսական ցնցումները, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Այժմ, թեև նկատվող դրական միտումներին, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համար: Դրա համար մենք 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Նշված ցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի հիմքում ընկած են տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումը: Վարչապետի խոսքով՝ 2018թ. կառավարության եկամտային քաղաքականությունը ևս լինելու է հավասարակշռված:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի նպատակադրումները 2018թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ կառավարությունը փոփոխություններ է կատարել: Միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճի ապահովման համար:

Հայերեն English Русский

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար