Արցախ

Լևոն Մնացականյանը ՀՀ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին է ներկայացրել իրադրությունն առաջնագծում

1 րոպեի ընթերցում

Լևոն Մնացականյանը ՀՀ գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին է ներկայացրել իրադրությունն առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաև շնորհակալություն հայտնելով հյուրերին տարիներ շարունակվող արդյունավետ համագործակցության համար: Ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է նաև առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում