Արմավիրի մարզի Թարգմանչաց վանքի վերականգնման աշխատանքները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց վանքի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: Վերականգնման գործընթացը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսի վերջին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների ուղեկցությամբ մեկնել էր Արմավիր՝ տեղում հետևելու իրականացվող աշխատանքներին:

«Պահպանված էր հուշարձանի հյուսիսարևելյան հատվածը, խորանը և հյուսիսային ավանդատունը: Վերակառուցման գործընթացն իրականացնելիս մեզ շատ են օգնել արխիվային լուսանկարները, որոնց միջոցով կարելի է հստակ պատկերացում կազմել շինության նախնական տեսքի մասին: Կառույցից մնացել էին 25 խոշոր զանգվածներ և 740 մանր կտրորներ, որոնք ամբողջական տեսքով՝ առանց քանդելու տեղադրվել են իրենց տեղերում: Ամենխոշոր զանգվածը շուրջ 30 տոննա քաշ ունի: Հայաստանում նման հսկայական բեկորներով վերականգնողական աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ Սուրիկ Սարոյանը:

Նրա խոսքով՝ կառույցի չափագրական աշխատանքները սկսվել են 1982 թվականին, նախագծային աշխատանքները՝ 1985-ին: Շինարարական գործընթացներ տարվել են 1988 թվականին. հետո դադարեցվել են: Վերակառուցման նոր նախագիծը մշակվել է 2011-ին: 2012-ից սկսվել են շինարարական աշխատանքները:

«Աշխատանքների մեկնարկի թույլտվությունը ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է 2017-ի օգոստոսի վերջին: Նախագիծը պետք է ավարտին հասցնել մինչ տարեվերջ: Որոշ բաներ բաց են մնացել, քանի որ մեզ մեկ ամիս էր անհրաժեշտ միակոր, երկկոր քարերը գործարանում պատրաստելու համար: Դրանցով պետք է վերականգնվի վանքի տանիքը: Քարերը երկու օրից կլինեն շինհրապարակում»,-շեշտեց «Արհովշին» շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը:

Չնայած վերը նշված պատճառներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին չբավարարեցին կատարված աշխատանքների ծավալները: Նա անբարեխղճություն համարեց ժամկետների ուշացումը և խոստացավ մեկ շաբաթ կամ տասը օր հետո կրկին վերադառնալ շինհրապարակ և ավելի շոշափելի արդյունքներ տեսնել:

Շինարարները պատրաստակամություն հայտնեցին մինչ նախարարի հաջորդ այցը ավարտել նախագծի 80 տոկոսը:

Թարգմանչաց վանքը 7-րդ դարի առաջին կեսի հռիփսիմեատիպ կառույց է Վաղարշապատի Հռիփսիմեի տաճարի ոճով: Թարգմանչաց վանք է անվանել Մեսրոպեպիսկոպոս Սմբատյանը։

Հայերեն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով