Life

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարսանիքներից մեկում հյուրերը iPhone-ներ են նվեր ստացել

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարսանիքներից մեկում հյուրերը iPhone-ներ են նվեր ստացել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարսանիքներից մեկում հյուրերը iPhone-ներ են նվեր ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով gazeta.ru-ին, հարսանիքից հրապարակվել է տեսագրություն, որը համացանցում մեծ դիտում է ապահովել:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են մատուցողները սկուտեղով բերում տուփեր, որոնք են նման iPhone-ի տուփերին:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Արևմուտքում գտնվող Ջիջա քաղաքում: Հյուրերից մեկը տեղի լրատվամիջոցներին պատմել է, որ իրականում ոչ թե նվեր են ստացել iPhone, այլ տուփերի մեջ եղել են կոնֆետներ, քաղցրեղեն: Նա նշել է, որ քաղցրավենիք նվիրելն ավանդույթ է և հյուրընկալութան նշան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում