Արցախ

Լևոն Մնացականյանն ընդունել է հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Լևոն Մնացականյանն ընդունել է հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Արցախում մեկնարկած հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի մասնակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Բանակի հրամանատարը, կարևորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների դերը մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և հանրային մթնոլորտի առողջացման տեսանկյունից, անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը, բանակաշինության ընթացիկ փուլի համալիր գործընթացներին:

Երիտասարդական ֆորումի մասնակիցները, շնորհակալություն հայտնելով բանակի հրամանատարին ընդունելության համար, նշել են, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և կուսակցությունների երիտասարդական թևերի հետագա աշխատանքները առավել հասցեական կազմակերպելու առումով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում