Արցախ

Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմում հաշմված զինվորին. նա ինքնուրույն կքայլի

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում վիրահատել են ապրիլյան պատերազմում հաշմված զինվորին. նա ինքնուրույն կքայլի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ (հաշմված), Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Չարչյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ երիտասարդը ծայրահեղ ծանր վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի խոռոչի, կոնքազդրային հոդի հատվածներում:Առաջին իսկ կանչով «Իզմիրլյան» կենտրոնի լավագույն մասնագետների հետ ժամանել են Ստեփանակերտ, որպեսզի տեղի մասնագետների հետ իրականացնեն այս բարդ վիրահատությունը՝ հույս ունենալով, որ մի քանի ամիս հետո Էրիկը կկարողանա քայլել:

«Առաջին էտապով կատարվել է կյանքին սպառնացող վերքերի ապաքինում, հեռացվել է երիկամ, որովայնում աղիքների որոշակի ռեզեկցիա է կատարվել: Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, և պլաստիկ վիրահատությունների արդյունքում Էրիկը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո կարողանա ինքնուրույն քայլել»,- ասել է Չարչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում