Արցախ

Արցախի նախագահն ընդունել է Լոռու մարզպետի գլխավորած պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է Լոռու մարզպետի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի եւ Արցախի շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի եւ Մարտակերտի շրջանի միջեւ սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջեւ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում