Պետությունը մշակում է ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման նպատակով` ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում, առողջապահության նախարարությունն իր հարկի տակ էր հավաքել ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին, ոլորտի պատասխանատուներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ծառայությունը Հայաստանում ամուր հիմքերի վրա է` հարուստ ավանդույթներով, և երկիրը մեծ պոտենցիալ ունի միջազգային շուկայում մրցունակ դառնալու: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով:

Հաշվի առնելով բժշկական տուրիզմի զարգացման միջազգային փորձը և ստոմատոլոգիական ոլորտում Հայաստանի ձեռքբերումները` ՀՀ առողջապահության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների կողմից մշակվել են մի շարք միջոցառումներ` ուղղված ստոմատոլոգիական կազմակերպությունների վերաբերյալ միջազգային հարթակներում տեղեկատվության տարածմանը:

Բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետ Անի Ռուբենյանը մանրամասն ներկայացրեց տեղեկատվական առցանց հարթակում կազմակերպությունների ընդգրկվելու նպատակը, առավելություններն ու հիմնական պայմանները, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմները:

Ոլորտի մասնագետները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները, ներկայացրեցին իրենց առաջարկները` հատկապես կարևորելով մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները ներառել նախագծի վերջնական տարբերակում»:

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ