Life

Ճապոնիայում երկու խուրման վաճառել են գրեթե հինգ հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկու խուրման վաճառել են գրեթե հինգ հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին Ճապոնիայում «տենկաֆուբու» տեսակի երկու խուրման վաճառվել Է 540 հազար իենով (շուրջ 4,5 հազար դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գյուղատնտեսական ասոցիացիաների համաճապոնական ֆեդերացիայի՝ Գիֆու պրեֆեկտուրայի մասնաճյուղի վաճառքների բաժնի ներկայացուցիչ Իտո Յոսիյուկին: «Սրանք այս տարի կայացած առաջին աճուրդներն են եւ, հավանաբար, դա նույնպես ազդել Է գնի վրա, բայց այս տեսակի երկու խուրմայի՝ 540 հազար իենով վաճառվելու գլխավոր պատճառը դրանց արտասովոր քաղցրությունն Է: Եթե սովորական խուրմայի մեջ շաքարի պարունակությունը կազմում Է 15-16 աստիճան (ըստ Բրիքսի սանդղակի), ապա այս Էլիտար տեսակի մեջ այն գերազանցում Է 18-ը: Իսկ այն երկու խուրմայի մեջ, որոնք այսօր վաճառվել են Մացուզակայա խանութում, այն գերազանցնում Է սանդղակի 25 աստիճանը»,-ասել Է նա:

«Տենկաֆուբու» տեսակի խուրմայի ստեղծման վրա ծախսվել Է 11 տարի, եւ միայն անցյալ տարի Է այն հայտնվել վաճառքում: Այն ժամանակ առավելագույն գինը կազմել Է 320 հազար իեն (շուրջ 3 հազար դոլար): Մեկ խուրմայի քաշը հավասար Է 300 գրամի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում