Ոստիկանությունը հստակեցնում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերի սահմանումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը քննարկում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ թմրամիջոցների և հոգեմետ դեղերի նոր տեսակների ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված՝ ոստիկանության կողմից յուրաքանչյուր տարի նախապատրաստվում և կառավարության քննարկմանն է ներկայացվում քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի հավելվածներով հաստատված ցանկերում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նախագծեր: «Նախագծերի շրջանառությունից մինչև դրանց ընդունումն ընկած ժամանակային տևողությունը լուրջ խնդիրներ է առաջացնում վերջիններիս նոր տեսակների ապօրինի շրջանառությունը կանխարգելելու իմաստով: Նշված խնդիրների լուծման նպատակով քննարկվել և մշակվել է թմրամիջոցների և հոգեմետ դեղերի չափերը ենթաօրենսդրական ակտով սահմանելու հարցը: Այդ ուղղությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, անցկացվել են խորհրդակցություններ: Խորհրդակցությունների արդյունքներն ամփոփվել են ոստիկանության կողմից հաստատված և ձեր քննարկմանը ներկայացված օրինագծում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Եղիազարյանը:

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանվելու է, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափեր են համարվելու անսովոր գործածողի, այսինքն՝ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ինչպես նաև խիստ ներգործող նյութեր չգործածող 18 տարին լրացած և գործնականում առողջ, այսինքն՝ միջին վիճակագրական անձի օրգանիզմի վրա հոգեներգործության ազդեցություն թողնելու համար բավարար թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև դրանց հնգապատիկը ներառող չափերը: Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով զգալի և խոշոր և առանձնապես խոշոր չափեր են համարվելու թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերի նվազագույն շեմի, համապատասխանաբար, հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող, քսանհինգապատիկից մինչև հարյուր քսանհինգապատիկը ներառող և հարյուր քսանհինգապատիկը գերազանցող չափերը»,- պարզաբանեց Վարդան Եղիազարյանը:

Թմրամիջոցների միևնույն չափը կարող է տարբեր ազդեցություն ունենալ տարբեր մարդկանց վրա: Վարդան Եղիազարյանը մանրամասնեց, որ, հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, նախագծում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը նախատեսվել են սահմանային թվերով՝ պատիկներով, հոգեներգործության աստիճանը որոշելու ընթացքում սխալը նվազագույնի հասցնելու նպատակով:

Հայերեն

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող կազմակերպությունների վերահսկողության նոր կարգ

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները