Հասարակական

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ կառավարությունում կկայանա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նախատեսվում է միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի ստորագրում:

Հայաստան պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում