Թբիլիսիում ընթանում Է ՌԴ-ի եւ Վրաստանի գործարարների հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Թբիլիսիում ընթանում Է ՌԴ-ի եւ Վրաստանի գործարարների հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/909857.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մեկնարկել Է Ռուսաստանի եւ Վրաստանի գործարարների բիզնես-համաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է Sputnik-ի թղթակիցը:
Միջոցառման կազմակերպիչը ՌԴ Կուրգանի մարզի Արտահանման աջակցման կենտրոնն Է, ընդունող կողմը՝ Վրաստանի գործատուների ասոցիացիան:
«Մենք ցանկանում ենք զարգացնել առեւտրական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, մենք ազատորեն առեւտուր ենք անում միմյանց հետ: Ռուսաստանը մեր խոշորագույն առեւտրական գործընկերն Է Թուրքիայից հետո»,- հայտարարել Է Վրաստանի գործատուների ասոցիացիայի փոնխախագահ Զուրաբ Աղլաձեն գործարար համաժողովի բացմանը:
Ռուս գործարարների առաքելությունը Վրաստանում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը: