ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում. Մասիս Մայիլյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 20-ին «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտգործնախարարության տեղեկատվական եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրներն են միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ժխտողական վերաբերմունքը և Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների և Արցախի Հանրապետության գոյության իսկ իրավունքի անտեսումը։ Առճակատման տրամաբանություն պարտադրելով՝ ադրբեջանական իշխանությունները ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը։

Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում։ Մասիս Մայիլյանը նշել է, որ այդ համագործակցությունը առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու անթույլատրելիության ազդանշան կդառնա, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար։

Կլոր սեղանին մասնակցել և ելույթով հանդես էեկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը։

Հայերեն English Русский

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում