Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 6,5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,8 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 041 մլրդ 566.1 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 9,9 տոկոսով` կազմելով 582 մլրդ 511 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0,6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է12.5 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 790 մլրդ 882.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 185 միլիարդ 151.2 միլիոն դրամ, 11.9 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,4 տոկոսով (189 հազար 928 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 135 դրամ, մնալով նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 950 դրամ` 2016-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 21,7 տոկոսով (4 մլրդ 367.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.1 տոկոսով (1 միլիարդ 546.7 մլն դոլար), իսկ ներմուծումը` 23.2 տոկոսով (2 մլրդ 820.8 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին եղել է 482.59:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում