ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի ինտերնետ-օգտատերերն արդեն մեկ օրից ավելի Է, ինչ մրցում են «Ծափ տանք Սի Ցզինպինի ճառին» նոր առցանց խաղում, որով ՉԺՀ-ի ղեկավարը հոկտեմբերի 18-ին հանդես Է եկել Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի բացմանը: Մինչ այժմ ՉԿԿ-ի առաջնորդին վիրտուալ ձեւով «ծափահարել Է» ավելի քան 1 մլն մարդ, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Սի Ցզինպինը համագումարում արտասանել Է իր ամենաերկար ճառը երկրի պատմության մեջ, այն տեւել Է 3 ժամ 26 րոպե, զեկույցի տեքստը բաղկացած Էր 32,3 հազար հիերոգլիֆներից: Չինաստանի առաջնորդի ճառը կենդանի լսել են ավելի քան 2,3 հազար պատվիրակներ եւ գրեթե նույնքան լրագրողներ, այն ծափահարություններով ընդհատվել Է 71 անգամ:
Tencent ընկերությունն առաջարկել Է բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սի Ցզինպինին ծափահարել Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, դա անել Համացանցում, եւ թողարկել Է պարզ մի խաղ, որը մեկ օրվա ընթացքում իսկական հիթ Է դարձել Համացանցի չինական սեգմենտում:
Խաղի հեղինակներն առաջարկում են օգտատերերին՝ 20-վայրկյանանոց հատված լսել ՉԺՀ-ի ղեկավարի ճառից, ինչից հետո հայտնվում Է «ես ցանկանում եմ ծափահարել» մակագրությամբ կոճակը, օգտատերը սեղմում Է այն եւ երեք վայրկյան տեւող հետհաշվարկից հետո կարելի Է սկսել «ծափահարելը»: Էկրանի ստորին մասում հայտնվում Է դեղին դաշտ, որի վրա հարկավոր Է մատներով զարկել 19 վայրկյանի ընթացքում, Էկրանի աջ մասում կարելի Է միանգամից տեսնել արդյունքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: