Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի խորհրդարանում պատգամավոր Դեյվիդ Ֆինին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի գրասենյակը: Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձել է Նոր Հարավային Ուելսի սենատոր Կոնսետա Ֆիերավանտի-Վելսի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցին, որից հետո սենատորը հայտարարել էր, որ Ավստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ դիրքորոշմանը՝ արցախյան հարցում:

Դեյվիդ Ֆինին նշել է, որ այս հայտարարությունը համահունչ չէ Ավստրալիայի դիրքորոշմանը:

«Այս հայտարարությունն անտեսում է Ավստրալիայի երկար տարիների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»,-ընդգծել է նա:

Պատգամավորն իր խոսքում հանգամանալից ներկայացրել է «ադրբեջանական լվացքատան» մանրամասները, Ադրբեջանի ղեկավարության ներգրավվածությունը կոռուպցիոն սկանդալին, ինչպես նաեւ հղում է կատարել «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքներին՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահումների հետ:

Հայերեն English

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով