Բակո Սահակյանը «Երախտագիտության» մեդալ է շնորհել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Եվրոպահայության չորրորդ համագումարի պաշտոնական բացման արարողության շրջանակում «Երախտագիտության» մեդալ շնորհեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Այնուհետեւ նախագահը հանդես եկավ ողջույնի խոսքով եւ ընդգծեց, որ արժեւորում է նման միջոցառումները, որոնք ըստ նրա՝ լավ հարթակ են համազգային խնդիրների, դրանց լուծման ուղիների եւ հետագա անելիքների նախանշման, համատեղ նոր ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

«Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում հայտնված հայության համար չափազանց մեծ նշանակություն ունեն այսպիսի հանդիպումները: Կարծում եմ՝ բոլորը համակարծիք կլինեն մեզ հետ, որ այս պահի դրությամբ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ամենաարդյունավետ գործող կազմակերպություններից է: Առիթ ունեցել եմ վերջին տարիներին հայտնել իմ տեսակետն ու վերաբերմունքը՝ գրասենյակի կատարած աշխատանքների հետ կապված: Մեզ անհրաժեշտ է մեր համազգային նպատակների իրականացման ճանապարհին ոչ միայն ռազմաճակատում հաջողություններ արձանագրել, այլև գործել ամբողջ ճակատով: Այդ առումով խիստ արտահայտված, ընդգծված առաքելություն իրականացնողներից մեկն է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բակո Սահակյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր սատարում են Արցախին եւ անում հնարավոր ամեն ինչ տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդիրը արդարացի ներկայացնելու եւ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար:

ԱՀ նախագահը մեծապես կարեւորեց այն, որ համագումարի շրջանակում կայանա մտքերի կառուցողական փոխանակում, հնչեն տարբեր կարծիքներ եւ ընդունվեն փոխհամաձայնեցված որոշումներ՝ առաջին հերթին գերնպատակ ունենալով միավորել հայ ժողովրդի տարբեր հատվածները համազգային ծրագրերի իրականացման շուրջ:

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը