Հայաստանում հաջորդ տարվա բյուջեն ուղղվելու է կապիտալ ծախսերի առաջանցիկ աճի ապահովմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ բյուջետային քաղաքականության վեկտորն ուղղվելու է ոչ այնքան սոցիալական ծախսերի կատարմանը, որքան կապիտալ ծախսերի՝ ենթակառուցվածքների ու կապիտալ կարողությունների զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով 2018-ի բյուջեի նախագծի վերաբերյալ:

«Առաջին անգամ բյուջետային քաղաքականության մեջ շատ հստակ արձանագրվում է, որ պետք է ապահովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ սոցիալական պաշտպանության ծախսերի նկատմամբ: Ազգաբնակչության հանդեպ սոցիալական պարտավորությունների կատարման և սոցիալական ծախսերի տպավորիչ զարգացում ու ավելացում ունենալու համար մենք պետք է բյուջետային եկամուտների երաշխավորված ու անընդհատ աճ արձանագրենք, իսկ դրանց հնարավորությունը պայմանավորված է կապիտալ ծախսերի ու ներդրումների ծավալներով ու տեմպով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը ևս 1-2 տարի կշարունակվի, և բյուջետային կարողությունները կօգտագործվեն Հայաստանի տնտեսական հզորությունը, ներուժը ավելացնելու ուղղությամբ և բյուջեի եկամուտներն անընդհատ երաշխավորելու համար:

Կապիտալ ծախսերը, համաձայն բանախոսի, վերաբերելու են ճանապարհների վերակառուցմանը և խոսքը միայն հանրապետական նշանակության ճանապարհների մասին չէ, այլ մարզային, ինչու ոչ նաև միջհամայնքային ճանապարհների, էներգետիկ ենթակառուցվածքների, ջրամատակարարման: «Սրանք այն ենթակառուցվածքներն են, որ անհրաժեշտ են որևէ տնտեսավարողի գործունեությունն արդյունավետ իրագործելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը հիշեց՝ 2008-ին առկա էր բարվոք իրավիճակ սոցիալական պաշտպանության առումով, սակայն, երբ 2009-ին ՀՆԱ-ի 14 տոկոսանոց անկում գրանցվեց, եկամուտները էապես նվազեցին, սոցիալական պարտավորությունները չնվազեցին: Դրա համար պետությունը սկսեց պարտքեր վերցնել իր քաղաքականությունն իրականացնելու համար, որը, ըստ Խոսրով Հարությունյանի, ամենաանարդյունավետ քաղաքականությունն է: «Հիմա, եթե մենք պարտք ենք վերցնում, ապա դա պետք է դա օգտագործվի կապիտալ ծախսերի առաջանցիկ տեմպ ապահովելու համար»,-ավելացրեց պատգամավորը:

Համաձայն ՀՀ 2018 թվականի պետբյուջեի նախագծի` եկամտային մասը կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 157 միլիարդ դրամ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում