ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Բեռլինի հայկական դպրոցների սաներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 14-ին` քաղաքամայր Երևանի 2799-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց Բեռլինում գործող երեք հայկական շաբաթօրյա դպրոցների սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր և ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի անունից ողջունելով ներկաներին` դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծեց հայապահպանության գործում դպրոցների ունեցած մեծ դերը:

ՀԵՄԱ հ/կ-ի նախագահ Միքայել Մինասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց ՀԵՄԱ-ի հայկական դպրոցի հիմնադրման պատմությունը և կարևորեց սփյուռքում հայկական դպրոցների գործունեության նշանակությունը:

Հայկական դպրոցների սաները միջոցառման ընթացքում կատարեցին Հայաստանի Հանրապետության հիմնը, Էրեբունի-Երևան երգը: Աշակերտները ներկաների համար նախապատրաստել էին նաև հանդես:

Միջոցառման վերջում դեսպան Ա. Սմբատյանը հայկական դպրոցների լավագույն սաներին հուշանվերներ հանձնեց:

Հայերեն

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի