Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել ուսումնասիրել Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք մատակարարելու հետաքննությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովին կոչ է արել լուրջ ուսումնասիրել բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել, որում պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հայտարարություններին:

Զոհրաբյանն ընդգծել է՝ ինչպես գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակները իրենց երկրի կատարած ռազմական հանցագործությունները փորձում են ծածկել՝ ամբիոնից լկտի սուտ տարածելով։ Հարգելի գործընկերներ, երեկ, երբ մենք քննարկում էինք Իսլամական ահաբեկչական պետության կատարած հանցագործությունները, որոնք մեկ բնորոշում ունեն՝ ցեղասպանություն, ինձ թույլ չտվեցին ելույթ ունենալ և խոսել այն սարսափների մասին, որոնց ենթարկվում են եզդիները, քրիստոնյաներն ու ոչ սունի մահմեդականները։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ ահաբեկչությունից խոսում է մի երկրի՝ Ադրբեջանի պատվիրակը, որի երկիրը վաղուց արդեն գործում է իսլամական ահաբեկչական պետության նույն ձեռագրով, և որի բանակը համալրված է վարձկան-մարդասպաններով։ Եվ ըստ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, ադրբեջանական վարձկանների թվում նաեւ ԴԱԻՇ-ի մարդասպաններ կան, որոնք սովոր են գլխատել, մորթել և անարգել զինվորներին ու քաղաքացիական անձանց. ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր»,- ասել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը Վեհաժողովին կոչ է արել ուսումնասիրել բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ «Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ ահաբեկիչներին է մատակարարել մի քանի տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։ Նման դիվանագիտական չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման, և այդ չվերթներով զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո»,- մանրամասնել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա հավելել է, որ իրավունք չունեն անտեսելու լրջագույն այս փաստերը, որքան էլ ադրբեջանական պատվիրակության անդամները փորձեն ցանկացած ամբիոն ապականել ստով և ապատեղեկատվությամբ։

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը