ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում վաճառքի են հանել տուն, որը կառուցվել Է 187 տարի առաջ: Անշարժ գույքի գործակալներն արդեն այն համարել են աշխարհի ամենաթանկ տունը: Դրա արժեքը գնահատվում Է 418 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Daily Mail-ը:
Les CՌdres առանձնատունը, որի մասին Է խոսքը, գտնվում Է երկրի հարավում: Ավելի վաղ այն պատկանել Է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորին, իսկ հետո այն օգտագործվել Է որպես ձիթապտղի ֆերմա: Առանձնատունն ունի 14 ննջարան, որոնց ինտերիերները զարդարված են թանկարժեք կահույքով եւ 19-րդ դարի նկարներով, մեծ լողավազան, բանկետի դահլիճ եւ 30 ձիերի համար նախատեսված ախոռ:
Առանձնատան տարածքում նաեւ տարածվում Է Եվրոպայի ամենագեղեցիկ այգիներից մեկը, որտեղ տնկվել են ավելի քան 15 հազար բույսեր: Հարեւանությամբ ապրող հայտնիների թվում են՝ բրիտանիացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդա Ուեբերը եւ Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը: