«Tax free» համակարգով տարվա ինն ամիսներին 420 միլիոն դրամի ԱԱՀ է վերադարձվել օտարերկրացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Tax free» համակարգում կատարված օրենսդրական փոփոխությունները, որով 2 անգամ նվազեցվել է օտարերկրացիների գնումների մեծության նվազագույն սահմանաչափը (100 հազար դրամի փոխարեն սահմանելով 50 հազար դրամ), տվել է ցանկալի արդյունքներ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխություններով ընդլայնվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ԱԱՀ գումարներ ստանալու հնարավորությունները և ըստ այդմ` նրանց կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Արման Պողոսյանը:

Մասնավորապես, պաշտոնյայի խոսքով, եթե նախկինում մեկ տարվա կտրվածքով 650 միլիոն դրամ է վերադարձվել օտարերկրացիներին, ապա միայն այս տարվա ինն ամիսներին արդեն վերադարձվել է 420 միլիոն դրամ:

Համաձայն կարգի` օտարերկրյա զբոսաշրջիկը երկրից դուրս գալու ժամանակ «Tax free» կենտրոնում մաքսավորին է ներկայացնում ԱԱՀ վերադարձի հաշիվները: Մաքսային տեսուչն իր հերթին իրավունք ունի ստուգելու այդ ապրանքների ֆիզիկական գոյությունը և պարզելու դրանք նոր վիճակում են, թե ոչ, որպեսզի օգտագործված ապրանքները նորի տակ չարտահանվեն: Կա երկու տարբերակ այդ գումարները հետ ստանալու: «Հենց այդ պահին օդանավակայանում` համապատասխան սպասարկումն իրականացնող բանկի մասնաճյուղի միջոցով կամ անհրաժեշտ փաստաթղթերը փոստարկղով ուղարկվում են Ֆինանսների նախարարության գանձապետարան, որտեղից համապատասխան գումարները փոխանցվում են այդ քաղաքացու նշած բանկային հաշվեհամարին»,-նշեց Արման Պողոսյանը` հավելելով, որ գումարի վերադարձը կատարվում է դրամով:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից