Life

ԱՄՆ-ում ֆերմերը 1,07 տոննա քաշով դդում Է աճեցրել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ֆերմերը 1,07 տոննա քաշով դդում Է աճեցրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1,07 տոննա կշռող դդումն ամենածանրն Է ճանաչվել ամենամյա համազգային մրցույթի անցկացման ողջ պատմության ընթացքում, որը կայացել Է Կալիֆոռնիայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի մերձակայքում:

Ինչպես հայտնել Է AP գործակալությունը, մոտավորապես 16,5 հազար դոլարի չափով դրամական մրցանակը հանձնվել Է Վաշինգտոնի նահանգի ֆերմեր Ջոել Հոլլանդին, որի համար այս հաղթանակն արդեն յոթերորդն Է դարձել 44-րդ անգամ անցկացված մրցույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հսկայական պտուղը հարկ Է եղել կշեռքի վրա դնել ավտոբեռնիչի օգնությամբ: Կշռելու արարողությունը դիտել են հարյուրավոր հանդիսականներ: Հոլլանդի ռեկորդային ծանր դդումը կշռել են վերջինը: Մինչ այդ բոլորը վստահ Էին, որ կհաղթի անցյալ տարվա առաջատարը՝ Վաշինգտոնի նահանգի դպրոցի ուսուցչուհի Սինդի Թոբեքը:

Այն ժամանակ նա աճեցրել Էր 866,4 կիլոգրամ քաշով դդում, եւ նրա մրցանակը կազմել Էր 11,5 հազար դոլար՝ քաշի յուրաքանչյուր ֆունտի (0,453 կիլոգրամ) դիմաց՝ 6 դոլար: Այս տարի միջոցառման կազմակերպիչները որոշել են ֆունտի դիմաց պարգեւը բարձրացնել մինչեւ 7 դոլար:

Այս անգամ Թոբեքն իր հետ բերել Էր 908 կիլոգրամ կշռող դդում, բայց երեք ժամ տեւած մրցույթի արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցությանը մասնակցել են Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Կալիֆոռնիայի նահանգների 20-ից ավելի ֆերմերներ: Մրցույթին ներկայացված ամենաթեթեւ դդումն այս տարի կշռել Է 100 կիլոգրամից փոքր-ինչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում