Հայաստանում այս տարվա ինն ամիսներին 2016-ի համեմատ գնաճը կազմել է 0.6 տոկոս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3 տոկոս գնաճով: 2016 թվականի ինն ամիսների համեմատ այս տարվա հունվար-սեպտեմբերին նկատվել է 0.6 տոկոս գնաճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: 2017-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով, հանրապետության՝ ԱՎԾ-ի կողմից դիտարկվող 5 քաղաքներում գրանցվել է 0.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Նախորդ տարվա վերջի համեմատ սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3 տոկոս, այսինքն` նկատվել է 1.7 տոկոս գնանկում: Մինչդեռ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ամսին արձանագրվել է 1 տոկոս գնաճ:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 0.2 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 9.5 և 4.6 տոկոս գնանկումով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 11.6-4.9 տոկոսով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 4.6 տոկոս գնանկում: հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 5.7 տոկոս գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. օգոստոսի համեմատ 0.3 տոկոս, իսկ 2017թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով (մայրաքաղաքում մսամթերքի գնաճը կազմել է 0.5 տոկոս), իսկ 7-ում արձանագրվել է 0.7-0.1 տոկոս գնանկում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ` պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և կոշիկի՝ համապատասխանաբար 5.2 և 6.4 տոկոս գնաճով:

2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.8 և 0.1 տոկոսով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1 և 13.9 տոկոս գնաճ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում