Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: