Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է Արցախի անկախությունը սատարող բանաձևը
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակը ողջունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը սատարող բանաձևի ընդունումը: Այս մասին նշված է բարեկամության շրջանակի տարածածհաղորդագրությանմեջ։ Բանաձևի ընդունումը հատկապես կարևորվում է այն առումով, որ այն «հստակորեն կապում է ժողովրդի և նրա ժողովրդավարական ինստիտուտների օրինական ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հետ»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Միչիգանի նահանգի, մասնավորապես՝ բանաձևի հեղինակ սենատոր Քնեզեկի որոշիչ ներդրումը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացի առաջ մղման գործում։
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը կարևորել է Միչիգանի Սենատի բանաձևի անդրադարձն այն անարդարություններին ու ճնշումներին, որոնց բախվել է Արցախը դեռ Ստալինի ժամանակներից ի վեր։Իր խոսքում նա շեշտել է, որ այս նոր ճանաչումը վկայում է Արցախի անկախության անշրջելիության մասին և ճանապարհ է հարթում դեպի միջազգային ճանաչում:
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել էբանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: