ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի մեկուսացմանը. ՀԲԸՄ ստորագրահավաքը շարունակվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնած «Մենք ցանկանում ենք Եվրոպայի ներգրավվածությունը Արցախում» արշավի շրջանակում ստորագրությունների թվի ավելացումը ԵՄ քաղաքական գործիչներին կստիպի արցախյան քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին ավելի հստակ մոտեցում ցուցաբերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Տաթեւ Մանուկյանը:

«Ստորագրահավաքի մեկնարկի սկզբնական փուլում ներգրավեցինք 60-ից ավելի եվրոպական քաղաքական և ոչ քաղաքական նշանավոր գործիչների. նրանց շարքում կային Եվրախորհրդարարանի պատգամավորներ, իրավաբաններ, հրապարակախոսներ, գրողներ և այլն: Այսինքն՝ ստորագրահավաքի առաջնային նպատակը ինֆորմացիոն է՝ ուղղված Եվրամիության պաշտոնյաներին, որով կոչ ենք անում ԵՄ-ին ներգրավվել Արցախում, ապահովել ֆինանսական աջակցություն, քանի որ ի տարբերություն մնացած միջազգայնորեն չճանաչված տարածքների՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հյուսիսային Կիպրոսի և այլոց՝ Արցախը միակն է, որը ոչ մի ֆինանսական օգնություն չի ստանում Եվրամիությունից»,-ասաց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի եվրոպական ընկերներից բացի, ներգրավել են նաեւ ԵՄ-ի քաղաքական այնպիսի գործիչների, ովքեր մինչ այս տեղեկացված չէին Արցախի և արցախյան հիմնախնդիրների մասին:

«Այսինքն՝ գործնական քայլերի առումով կարող եմ ասել, որ ստորագրահավաքի միջոցով ԵՄ քաղաքական գործիչների, որոշում կայացնողների ներգրավվածությունն ու տեղեկացվածությունն ենք ավելացնում Արցախի մասին՝ ցանկանալով վերջ դնել նրա քաղաքական և տնտեսական մեկուսացմանը, քանի որ հասկանում ենք, որ գործ ունենք մի հարեւան պետության հետ, ով զգալի քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ է ներդնում սաստկացնելու Արցախի շրջափակումը: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների մի մասը, ում ստորագրահավաքի շրջանակներում դիմեցինք, վաղուց արդեն իսկ արցախյան հիմնախնդիրներով հետաքրքրված և տեղեկացված էին, սակայն մեր թիմը մեծ ջանքեր գործադրեց և գործադրում է ներգրավելու եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների մի զանգված, ովքեր իրենց գործունեության ընթացքում չէին առնչվել Արցախի և տարածաշրջանի հիմնախնդիրներին»,-ասաց Տաթեւ Մանուկյանը:

Նրա հավաստմամբ՝ խոսել հստակ վերջնական արդյունքի մասին իրատեսական չէ, քանի որ այս նախաձեռնությունը լոբբիստական արշավի դեռեւս սկիզբն է, որը պետք է ունենա դոմինոյի ազդեցություն:

«1994 թվականի արցախյան պատերազմի ավարտից ի վեր՝ ԵՄ-ն որևէ կապ չի հաստատել Արցախի հետ եւ չի ցուցաբերել ոչ մի աջակցության: Միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական կազմակերպությունները ուղղակի բացակայում են այդ տարածքից: Արցախի հետ կապված ԵՄ-ի միակ նախագիծը «Եվրոպական համագործակցություն հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագիրն է, որը խրախուսում է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չի հատկացնում որևէ օժանդակություն Արցախի բնակչությանը: Այդ դոմինոյի ազդեցությունը մեծացնելու համար կարեւորվում է ցանկացած ստորագրություն, ուստի եւ մեր կոչն է բոլորին միանալ ստորագրահավաքին»,-ասաց Տաթեւ Մանուկյանը եւ հավելեց, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելը ավելի քան բխում է Եվրամիության մարդասիրական սկզբունքներից ու քաղաքականությունից, եւ հենց ելնելով այդ սկզբունքներից՝ ԵՄ-ն ունի բազում պատճառներ վերջ դնելու Արցախի ժողովրդի մեկուսացմանը:

Հուլիսին մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 2702մարդ:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում