ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում կայացել Է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը: Տեսանյութում ցուցադրվում Է, թե ինչպես Է անցկացվել միջոցառումը, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Այս տարի Լոնդոնի հրուշակեղենի ցուցահանդեսը նվիրել Էին երկրի ավանդույթներին ու մշակույթին:
Բոլոր ցուցանմուշները պատրաստված Էին կարամելից, մարցեպանից, շոկոլադից եւ եփած կրեմից: Այցելուներին դահլիճի մուտքի մոտ դիմավորում Էր հսկայական բուլդոգը՝ թագավորաան պատմուճանով. դրա պատրաստման համար օգտագործվել Է ավելի քան 15 կիլոգրամ շոկոլադ:
Ցուցահանդեսում նաեւ ներկայացված Էր Վիկտորյա թագուհու կիսանդրին եւ Լոնդոնի գլխավոր խորհրդանիշը՝ Բիգ-բենը: