Ամերիկացի հնագետները պեղումներ կիրականացնեն Հայաստանի ամենահին բնակատեղիներից մեկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի համալսարանի հնագետ ասպիրանտները հաջորդ տարի պեղումներ կիրականացնեն Հայաստանի հնագույն բնակատեղիներից մեկում` «Մասիս բլուր»-ում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ հուշարձանի տարածքում հայ-ամերիկյան արշավախումբը ոչ միայն պեղումներ, այլ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: «Այս տարի մաքրեցինք նախորդ տարիներին պեղված նյութերը եւ քանի որ հուշարձանը մեծ պոտենցիալ ունի, որոշեցինք այնտեղ ամառային դպրոց կազմակերպել ամերիկացի հնագետ-ասպիրանտների համար»,-ասաց նա:

Ավետիսյանի խոսքով` «Մասիս բլուր»-ում օգոստոսի 4-ին մեկնարկած եւ ավելի քան մեկ ամիս տեւած պեղումների արդյունքում նոր շինություններ են բացվել` հետաքրքիր նյութերով: «Այդ նյութերը լրացնում են մեր պատկերացումները Ք.ա 6-րդ հազարամյակի առաջին քառորդի` նոր քարի դարի մասին: Այս տարի եւս հնավայրից օբսիդիանից հետաքրքիր նյութեր ենք հանել»,-նշեց հնագետը՝ հավելելով, որ Ք.ա 6-րդ հազարամյակում Արարատյան դաշտի այդ հատվածներում լիճ է եղել, եւ հենց այդ լճի ափին գտնվող բնակավայրերում էլ պեղումներն իրականացվում են:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենն ասաց, որ այս տարվա գտածոները եւս փաստում են այն մասին, որ այս ժամանակահատվածում մարդիկ զբաղվել են ձկնորսությամբ, կաշվի եւ մետաղի մշակմամբ, հագուստ են կարել:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս