ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Էսթես-Փարք (Կոլորադոյի նահանգ) քաղաքում մայր արջն իր երկու ձագերի հետ մտել են պիցցերիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմնպրես»-ը, հայտնել Է Fox 31 Denver-ը:
Կենդանիները ռեստորան են թափանցել լույս հոկտեմբերի 8-ի գիշերը, երբ այնտեղ ոչ ոք չի եղել: Նրանք գտել եւ կերել են խմոր ու երշիկ: Տեսագրությունը, որն արվել Է տեսադիտարկման խցիկով, հրապարակված Է Facebook-ում:
Պիցցերիայի աշխատակիցները ոստիկանությանը հորդորել են չսպանել գազաններին: «Քաղաքի յուրաքանչյուր աղբարկղ այժմ պաշտպանված Է արջերից, այնպես որ նրանց մնում են միայն մեր տները, ավտոմեքենաներն ու ընկերությունները»,- գրել են նրանք Facebook-ում հաստատության Էջում: