Հմայակ Բդեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղանկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարական հանձնաժողովից:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Շահումյանի գերեզմանատանը:

Գեղանկարիչ, խեցեգործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը 92 տարեկան հասակում 2017 թվականի հոկտեմբերի 6-ին հեռացել է կյանքից:

Հմայակ Գուրգենի Բդեյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 28-ին, Թբիլիսիում: 1943-45 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-57 թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959 թ. տեղափոխվել է Երևան: 1961-64 թթ. դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից` գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ՝ Երևանի գեղարվեստի ակադեմիա):

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր` արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ: Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում: 1961 թ. 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը (1977 թ. Մատենադարանում տեղադրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները): Նրա հայտնի աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Այդ տարիներից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի, մրցանակների: Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

1985 թ. անհատական ցուցահանես է ունեցել Երևանում: 1967 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1985 թ.` ժողովրդական նկարչի կոչման:

Հմայակ Բդեյանի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասերների սրտերում:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը