Արցախ

Հայ բարերարը ավելի քան կես միլիարդ դրամ կներդնի Թալիշի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Հայ բարերարը ավելի քան կես միլիարդ դրամ կներդնի Թալիշի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցմանը, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը:

Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում