Զբոսաշրջիկների ավելացում, մշակույթի տարածում. Արցախի նորանշանակ նախարարը ներկայացնում է առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջիկների թվի ավելացում, Արցախի մշակույթի տարածում, երիտասարդական ծրագրերի ակտիվացում. առաջիկայում սրանք են լինելու Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթությունները: Նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ զգալի աշխատանք կա գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում:

«Այս տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել զբոսաշրջության ոլորտում: Արդյունքները սպասեցնել չեն տվել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 տոկոս աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 տոկոս աճ՝ 2015 թվականի համեմատ: Հետևաբար` մեր խնդիրն է պահպանել ձեռքբերված արդյունքը և ավելացնել այն»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում իրականացվել է աշխատանք՝ կապված ենթակառուցվածքների բարելավման, հյուրանոցային տնտեսության զարգացման, զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման և այլ ուղղությունների հետ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Հիմնականում Արցախ այցելում են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, ԱՄՆ­ից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից:

Քիչ աշխատանք չի սպասվում մշակույթի ոլորտում: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ մշակութային տարբեր ուղղություններում պետական հոգածության անհրաժեշտություն կա: Նրա խոսքով, հսկայական աշխատանք է սպասվում պատմամշակութային կոթողները վերականգնելու ուղղությամբ:

«Հուշարձանների պահպանության բնագավառում մենք ունենք մոտ 80 տարվա բացթողի վիճակ: Խորհրդային տարիներին, ինչպես գիտեք, հուշարձանների պահպանությանը ոչ միայն ուշադրություն չի դարձվել, ընդհակառակը, ամեն ինչ արվում էր, որ ոչնչացվեին: Հետևաբար` տարիներ կպահանջվեն այդ բացը լրացնելու համար: Այդուհանդերձ, վերականգնման աշխատանքները շարունակվելու են՝ առաջնային հարցերից ելնելով»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը: Նա նշեց, որ այդ ոլորտում փորձելու են աշխատել, համագործակցության եզրեր գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Սերգեյ Շահվերդյանն առաջնահերթություն է համարում նաև Արցախի մշակույթի տարածումը միջազգային հարթակում: Նա նկատեց, որ զբոսաշրջության բնագավառում միջազգային հարթակում արդեն բարձր մակարդակի համագործակցության փորձ կա:

Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ նախ պետք է բազմակողմանի ուսումնասիրություն կատարվի՝ վեր հանելու երիտասարդներին հուզող խնդիրները, և համակարգված դրանց լուծում տրվի:

Հայերեն English Русский

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում