Հայաստանը և Հորդանանը խրախուսում են փոխադարձ ներդրումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Հորդանանը փոխադարձ ներդրումների իրականացման համար բարենպաստ պայմաններ կապահովեն, ինչը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Հայաստանի խորհրդարանը քննարկում է «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ընդգծեց, որ համաձայնագրի նպատակը ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելն է, մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: «Համաձայնագրով երկու կողմերը ստանձնում են պարտավորություններ: «Մասնավորապես, կողմերը պարտավորվում են իրենց տարածքում մյուս կողմի համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներդրումների իրականացման համար, ներդրումային հնարավորությունների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել՝ ապահովելով լիակատար պաշտպանություն ներդրումների և եկամուտների նկատմամբ, խտրական վերաբերմունքով չխոչընդոտել ներդրողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Հովհաննես Ազիզյանը:

Նա հավելեց, որ պայմանագրի համաձայն՝ կողմերի ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովվի արդար և հավասար ռեժիմ, ներդրողների, ներդրումների, եկամուտների նկատմամբ չպետք է սահմանվի պակաս բարենպաստ ռեժիմ, քան կա սեփական ներդնողների համար:

Ներդնողների իրավունքների երաշխավորման կարևոր դրույթներ են պարտադրող միջոցների չկիրառումը նյութերի ձեռքբերման, մարքեթինգի, տրանսպորտի, արտադրանքի իրացման հարցերում:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան