ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը, մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության հետագա առաջխաղացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնմանը:

Ուրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, և քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ձերդ Գերազանցություն,

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի խորացնել և ամրապնդել մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Հայերեն العربية Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան