Արցախ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է մոտ 20 տարբեր երկրներից ճանաչողական այցով Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցն Արցախ՝ նշելով, որ դա առկա իրողություններին տեղում ծանոթանալու և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Արցախի արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքական մարտահրավերներին ու տարածաշրջանային խնդիրներին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում