Հասարակական

Հայաստանում վերջին տվյալներով բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին տվյալներով բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տվյալներով բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

«Ներկայում ամենաերկարակյացը բնակվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նա 115 տարեկան է: Հիմնականում երկարակյացներից ամենաշատը բնակվում է Տավուշում և Գեղարքունիքում»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինում 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից:

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում