Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումները գրանցվել են Գուանյուան քաղաքի մոտակայքում: Օջախը գտնվում է 13 կմ խորության վրա:
Երկրաշարժի արդյունքում տուժածների, զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա: