Հայաստանը և Եգիպտոսը ներդրումների խթանման մասին փոխըմբռման հուշագիր են կնքել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը սեպտեմբերի 29-ին փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները և արտոնյալ շուկաները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Եգիպտոսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը:

Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև:

Կողմերն անդրադարձել են նաև լոգիստիկ ընկերությունների միջև փոխգործակցությանը:

Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի և երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական փոխգործակցությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրնը ելույթներով ողջուրնել են հայ-եգիպտական գործարար համաժողովի մասնակիցներին:

Հայերեն English

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա