Տիգրան Մանսուրյանն անդրադարձել է «Խավարում» ցուցահանդեսին և «Վաստակավոր արտիստ» կոչմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը հայոց պետականության հաստատման առաջին օրերին պետք է բացվեր, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, թե ինչո՞ւ փլուզվեց առաջին հանրապետությունը, ովքե՞ր էին դրա մեղավորները, ու՞մ ջանքերով դա եղավ: Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Մենք աշխատում ենք թաքցնել իրողությունը: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր ԽՍՀՄ-ի տարիներին ունեցած մեծ ձեռքբերումները գնահատել գիտեն ու չեն ցանկանում այդ ամենն արժեզրկել: Դա հասկանալի է, բայց իրողությունը նույնպես պետք է բարձրաձայնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մանսուրյանը:

Անդրադառնալով երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար տարբեր էստրադային երգիչներին «Վաստակավոր արտիստ» պատվավոր կոչմանն արժանացնելուն` կոմպոզիտորը շեշտեց, որ եթե կարելի է մեկին նման կերպ գնահատել, ապա ինչո՞ւ չանել դա: «Ումի՞ց ենք պակաս, ումի՞ց ենք վերցնում և ու՞մ ենք տալիս: Անգամ մեր փողոցներում քայլող յուրաքանչյուր մարդ մի փոքր ժպիտի, կարեկցանքի, աջակցության կարիք ունի: Եթե կարող են ժպիտ ու ջերմություն պարգևել, ինչու՞ չանել»,-եզրափակեց Մանսուրյանը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում