Արցախ

Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առավել խիստ և սկզբունքային

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առավել խիստ և սկզբունքային

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առվել խիստ և սկզբունքային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե անտառահատման ոլորտում լուրջ խնդիրներ կան:

«Այո, անտառահատման ոլորտում մենք խնդիրներ ունենք, հատելու գործում ճիշտ ծառեր ընտրելու խնդիր կա: Նախագահը նոր ղեկավարի առջև խնդիր է դրել, որ գերատեսչությունը լինի ավելի խիստ և սկզբունքային, որպեսզի օրինական և հիմնավորված անտառահատում կատարվի: Պետք է հասկանալ, որ անտառը բնական հարստություն է, այն պետք է օգտագործել արդարացված, հիմնավորված: Հակառակ դեպքում սխալ անտառահատման արդյունքում կունենանք խնդիրներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարը բարձրացրեց գյուղամերձ հատվածներում ջրերի պակասի հարցը: Նա նշեց, որ ջրերի պակասի ամենամեծ պատճառը գյուղամերձ չմշակված հողերն են:

«Գյուղամերձ շատ հողատարածքները չեն մշակվում, ենթարկվում են էռոզիայի, դրանք էլ բերում են աղբյուների ցամաքմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու գյուղամերձ հողատարածքներին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում