Զարգացող ենթակառուցվածքներ, աճ տնտեսության տարբեր ճյուղերում. Արցախի պետնախարարն ամփոփում է տնտեսական ցուցանիշները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության տարբեր ճյուղերում հստակ, դինամիկ աճ, զարգացող ենթակառուցվածքներ. Արցախի նախկին վարչապետ, նորանշանակ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ամփոփելով վերջին տարիների տնտեսական ցուցանիշները, ներկայացրեց, որ տարբեր ոլորտներում հստակ առաջընթաց է գրանցվել: Եթե 2007 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, 2016 թվականին 59 մլրդ դրամ, ապա 2017 թվականին սպասվում է, որ այդ ցուցանիշը կանցնի 70 մլրդը:

«Աճ կա տարբեր ոլորտներում, մասնավորապես, եթե մշակվող արդյունաբերությունում 2007 թվականին արտադրանքի ծավալը 7.8 մլրդ դրամ էր, 2012 թվականին՝ 19 մլրդ, ապա 2016-ին` 19.4 մլրդ դրամ: Կարևոր զարգացումներից է փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Արդյունքում, մի քանի անգամ ավելացվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը: Դրան զուգահեռ ավելացել է նաև սպառման ծավալը, որը ցույց է տալիս տնտեսության զարգացումը: 2007 թվականին այն կազմել է 225 մլն կվ/ժ, 2017-ին` 352 մլն կվ/ժ: Սկսել ենք արդեն էլեկտրաէներգիա արտահանել: Տարեկան արտահանման ծավալը կազմել է 35 մլն կվ/ժ: Տարեց տարի այդ թիվը բազմապատկվելու է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը:

Կատարված ներդրումների արդյունքում լուրջ աճ է գրանցվել գյուղատնտեսություն բնագավառում, համախառն արդյունքը աճել է 2.9 անգամ: 2007 թվականին համախառն արտադրանքը կազմել է 23.8 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 68.5 մլրդ դրամ:

«Աճ գրանցվել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերում` անասնապահություն, բուսաբուծություն: Ես մի ցուցանիշ ներկայացնեմ, 2007 թվականին հացահատիկի բերքի ծավալը կազմել է 53 հազար տոննա, այս տարի կազմել է 150 հազար տոննա»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նկատեց, որ առաջընթաց է գրանցվել գյուղատնտեսական պարկի թարմացման առումով: Այս տարիների ընթացքում բերվել են բազմաթիվ տրակտորներ, կոմբայններ, գյուղատնտեսական այլ գործիքներ: Պետնախարարի խոսքով, այս տարի այդ գործում նկատվում է մասնավոր հատվածի ակտիվությունը: Մասնավոր հատվածը սեփական միջոցների հաշվին միլիոնավոր դրամի արժողությամբ տեխնիկա և սարքավորումներ է ձեռքբերել: Ըստ Արայիկ Հարությունյանի` սա ցույց է տալիս, որ ֆերմերները կայանում են:

Արայիկ Հարությունյանը կարևոր համարեց շինարարության ոլորտում գրանցված դրական ցուցանիշները` նշելով, որ եթե նախկինում հիմնականում պետական բյուջեի հաշվին էր շինարարություն իրականացվում, ապա այսօր մեծ է մասնավոր հատվածի ներդրումը:

«Արդյունքում ունենք զարգացող ենթակառուցվածքներ բոլոր բնագավառներում, ավտոճապարհների վերակառուցում: Այդ համատեքստում կառանձնացնեի իր նշանակությամբ շատ կարևոր մի ճանապարհի` Վարդենիս-Մարտակերտի շինարարությունը: Այն և անվտանգության առումով է շատ կարևոր, և տնտեսական»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը