Բնակչության հանդեպ անազնիվ կլինի վարկ վերցնել ու տալ թոշակ և աշխատավարձ. Վարդան Արամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, կառավարությունը նախ ցանկանում է կայունացնել տնտեսական հնարավորությունները և պոտենցիալը: «Դրա հիման վրա մենք ձեռնամուխ կլինենք սոցիալական նոր պարտավորությունների ստանձնմանը: Կարևորագույն ոսկյա կանոնն է՝ երբ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորություն, քո սեփական եկամուտների միջոցով պետք է ունակ լինես անընդհատ վճարել և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը: Հակառակ պարագայում, եթե տնտեսական պոտենցիալն ու կարողությունները դեռևս թույլ են, խիստ վտանգավոր է գնալ այդ քայլին, քանի որ, եթե չկարողանաս ապահովել միջինում 4 կամ 5 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել ու տալ թոշակը և աշխատավարձը, ինչի դեպքում մեր բնակչության հանդեպ նվազագույնը կլինենք անազնիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Արամյանը:

Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվաբյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ