Վարդան Արամյանը 2018-ին կանխատեսում է սպառման 3 տոկոս աճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարքային քաղաքացու կյանքի բարելավումը որոշելու համար պետք է նայել սպառման ցուցանիշներին, որովհետև կյանքը բարելավվում է սպառման միջոցով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը որքանո՞վ ազդեցություն կունենա շարքային քաղաքացու կյանքի վրա:

«Այս տարվա առաջին եռամսյակում սպառումն աճել է: Եթե տնտեսության մեջ լինում է տնտեսական ակտիվություն և տնտեսավարողները ստեղծում են եկամուտներ, հետագայում այդ եկամուտները վերաբաշխվում են: Հետևաբար, եթե ունենում ենք 4,5 տոկոսի տնտեսական աճ, դա, բնականաբար, ազդելու է բնակչության սպառման մակարդակի վրա: Մենք կանխատեսում ենք սպառման աճ շուրջ 3 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվաբյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:

Հայերեն English

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար