Եկող տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 5 տոկոսի շրջանակում. Վարդան Արամյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել ՀՆԱ-ի 4,5 տոկոս աճ, թեև իշխանությունների կողմից բազմիցս հայտարարվել է, որ թիրախը լինելու է միջինը 5 տոկոս աճի ապահովումը:

«Տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և չես կարող ցանկությունների շրջանակում ինչ-որ թիվ դնել: Այդ թվերը ստացվում են որոշակի գործողությունների արդյունքում: 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է, այսինքն՝ 3,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենալու ենք միջինը 4,3 տոկոսի աճ: Եվ այդ բազայի վրա է ծրագրավորվում 2018-ի համար 4,5 տոկոսի աճ: Մենք բազմիցս նշել ենք, որ դա 4-տոկոսանոց աճը չէ, այլ 5 տոկոսի շրջանակներում է, իսկ որպեսզի կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք: Կառավարության ձեռքին մի քանի գործիք կա, մեկը բարեփոխումներն են, մյուսը՝ կապիտալ բնույթի ծախսերը: Դրա համար էլ կապիտալ ծախսերն ավելացրել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2018 թվականին նախատեսվում է հավաքագրել 1 տրլն 307 մլն դրամի եկամուտ և կատարել 1 տրլն 464 մլրդ դրամի ծախս: Կապիտալ ծախսերը 2017-ի համեմատ ավելացվել են ավելի քան 80 տոկոսով, որոնք կկազմեն 170 մլրդ դոլար:

Հայերեն English

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար