Տնտեսություն

Ռուսաստանից ստացված 2,3 մլն դոլարի դրամաշնորհի մի մասը կուղղվի Ռազմավարական կենտրոնի զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից ստացված 2,3 մլն դոլարի դրամաշնորհի մի մասը կուղղվի Ռազմավարական կենտրոնի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է 2,3 մլն դոլարի դրամաշնորհ, որըկառավարության որոշմամբ ներառվելու է ՀՀ պետական բյուջեի նախագծում: Գործադիրի նիստում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ այդ միջոցներից 238 մլն դրամն ուղղվելու է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կարողությունների զարգացմանը, իսկ մյուս մասը՝ տեղեկատվական համակարգերի արդիականացմանը և հզորացմանը: «Մասնավորապես, նախատեսվում է հզորացնել Ֆինանսների նախարարության սերվերային համակարգը: Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգերն այժմ նստած են մեկ սերվերի վրա և այսուհետ կլինի նաև երկրորդ սերվերը: Դրամաշնորհով ներդրվելու է նաև էլեկտրոնային աճուրդի համակարգը և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում